Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո խզել պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հայտնում է Relevo-ն:
Իսպանական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն է, իսկ ցանկում երկրորդը «Կաստիլյան» մարզող, իսպանացի լեգենդար հարձակվող Ռաուլ Գոնսալեսն է:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն ավելի վաղ հետաքրքրվել է Թոմաս Տուխելի ծառայություններով, սակայն գերմանացին նախընտրել է պայմանագիր կնքել Մյունխենի «Բավարիայի» հետ:
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն առանց աշխատանքի է 2022 թվականի հուլիսին ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալուց հետո: