Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։
«Արքայական ակումբի» հաղթական գոլը 80-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն, որը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 10-ի:
«Խետաֆեն» հանդիպումն ավարտեց 9 ֆուտբոլիստով. 77-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Ալան Նյոմը, 84-ին` Ալեքս Սանկրիսը։ Երկու խաղացողներն էլ հեռացվեցին Վինիսիուսի հետ պայքարում կատարած խախտումների համար:
Մադրիդյան գրանդը 24 միավորով առաջին տեղում է, «Խետաֆեն»` 11 միավորով 12-րդը։
Իսպանիայի Լա լիգա, 9-րդ տուր
«Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ»` 0-1
Կիլիան Մբապե, 80
Հեռացում` Ալան Նյոմ, 77, Ալեքս Սանկրիս, 84 (երկուսն էլ` «Խետաֆե»)
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


