Logo

«Ռեալը» հաղթեց գոլառատ խաղում և բարձրացավ առաջին տեղ

00:57 / 05.10.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 8-րդ տուրում ընդունեց «Վիլյառեալին» և հաղթեց 3-1 հաշվով:

«Արքայական ակումբից» դուբլ գրանցեց Վինիսիուս Ժունիորը, մեկ գոլ էլ խփեց Կիլիան Մբապեն: «Վիլյառեալի» գոլը խփեց Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Ժորժ Միկաուտաձեն:

Չաբի Ալոնսոյի գլխավորած թիմը 21 միավորով բարձրացավ առաջին տեղ, գործող չեմպիոն «Բարսելոնայից» առաջ է 2 միավորով: Կատալոնական գրանդն այս տուրի խաղը դեռևս չի անցկացրել: «Վիլյառեալը» 16 միավորով երրորդն է:

Իսպանիայի Լա լիգա, 8-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Վիլյառեալ»` 3-1

Վինիսիուս Ժունիոր, 47, 69 (11մ), Կիլիան Մբապե, 81 - Ժորժ Միկաուտաձե, 73

Հեռացում` Սանտիագո Մուրինյո, 77 («Վիլյառեալ»)

Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ