Logo

«Ռեալը» հաղթեց գոլառատ խաղում և շրջանցեց «Բարսելոնային»

21:14 / 22.12.2024Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տնային խաղում 4-2 հաշվով առավելության հասավ «Սևիլիայի» նկատմամբ։

«Արքայական ակումբից» մեկական գոլ խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, վիգներներ, բրազիլացի Ռոդրիգոն ու մարոկկացի Բրահիմ Դիասը։

«Ռեալը» 2024 թ. վերջին հանդիպումն անցկացրեց։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 40-ի և բարձրացավ երկրորդ տեղ։ Մադրիդյան գրանդը շրջանցեց 38 միավոր ունեցող «Բարսելոնային»։ Մրցաշարային աղյուսակի առաջատարը 41 միավորով Մադրիդի «Աթլետիկոն» է։ «Սևիլիան» ունի 22 միավոր և 12-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 18-րդ տուր

«Ռեալ» - «Սևիլիա»` 4-2

Կիլիան Մբապե, 10, Ֆեդերիկո Վալվերդե, 20, Ռոդրիգո, 34, Բրահիմ Դիաս, 53 - Իսահակ Ռոմերո, 35, Դոդի Լուկեբակյո, 86

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ