Logo

«Ռեալը» հաղթեց խոշոր հաշվով, Բելինգեմը՝ դուբլի հեղինակ

20:40 / 07.10.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրում ընդունեց «Օսասունային» և հաղթեց 4-0 հաշվով:

«Արքայական ակումբի» կազմում դուբլ ձևակերպեց անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, մեկական գոլով աչքի ընկան բրազիլացի Վինիսիուս Ժունիորն ու իսպանացի Խոսելուն: Խաղավերջում Խոսելուն ևս մեկ գոլ խփելու հնարավորություն ունեցավ, սակայն իսպանացին վրիպեց 11-մետրանոցից:

20-ամյա Բելինգեմը «Ռեալում» անցկացրած 10 խաղում խփել է 10 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: 

«Ռեալը» 24 միավորով շարունակում է գլխավորել աղյուսակը:

Լա լիգա, 9-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»՝ 4-0

Ջուդ Բելինգեմ, 9, 54, Վինիսիուս Ժունիոր, 65, Խոսելու, 70

Չիրացված 11մ՝ Խոսելու («Ռեալ»), 84

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ