Մադրիդի «Ռեալը» Ստամբուլի «Ֆեներբահչեի» հետ համաձայնեցրել է թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արքայական ակումբն» ու Թուրքիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստը կստորագրեն 6 տարվա պայմանագիր: Գյուլերի շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 7-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանական գրանդը Գյուլերի տրանսֆերի համար կվճարի 20 միլիոն եվրո:


