Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապեի շնորհանդեսը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում տեղի կունենա հուլիսի 16-ին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Շնորհանդեսից հետո կկայանա ֆրանսիացի հարձակվողի մամուլի ասուլիսը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալում» հանդես է գալու «9» համարի մարզաշապիկով:
Մբապեն այս ամռանն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր ֆրանսիական ՊՍԺ-ից ու տեղափոխվել «Արքայական ակումբ»: Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:
Լիգա 1-ի ավարտված մրցաշրջանում Մբապեն 29 խաղում խփել է 27 գոլ ու կատարել 7 արդյունավետ փոխանցում: Նա ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։
Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ում ֆրանսիացին 5 խաղում դարձավ 1 գոլի և 2 ասիստի հեղինակ՝ Ֆրանսիայի հավաքականի հետ պայքարից դուրս մնալով կիսաեզրափակիչից։