«Լեսթերի» կիսապաշտպան Օնինյե Նդիդին կարիերան կարող է շարունակել Պրիմերայում։ 24-ամյա նիգերիացի ֆուտբոլիստով Մադրիդի «Ռեալն» է հետաքրքրված՝ հաղորդում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով, «սերուցքայինները» Նդիդիին դիտարկում են որպես բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյին հավանական փոխարինողի։
«Ռեալից» բացի, նիգերիացի ֆուտբոլիստով «Մանչեսթեր Յունայթեդն» է հետաքրքրված, որը կփորձի նրան ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Կիսապաշտպանը «Լեսթերում» հանդես է գալիս 2017 թվականից։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը 60 մլն եվրո է գնահատում։