Իսպանիայի Լա լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Մալյորկայի» հետ ու հաղթեց 4-1 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում աչքի ընկան ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, բրազիլացի հարձակվողներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն, գերմանացի պաշտպան Ռյուդիգերը, իսկ «Ժիրոնայից»՝ կոսովացի հարձակվող Վեդատ Մուրիքին։
«Ռեալը» Լա լիգայում 5-րդ անընդմեջ հաղթանակն է տանում և շարունակում վստահորեն գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Մալյորկան» 5 միավորով 12-րդն է։
Հաջորդ տուրում Կառլո Անչելոտիի սաների մրցակիցը Մադրիդի «Ատլետիկոն» է:
Իսպանիայի առաջնություն, 5-րդ տուր
«Ռեալ Մադրիդ» - «Մալյորկա»՝ 4-1 (տեսանյութ)
Ֆեդերիկո Վալվերդե, 45+3, Վինիսիուս Ժունիոր, 73, Ռոդրիգո, 89, Ռյուդիգեր, 90+3 - Վեդատ Մուրիքի, 35


