
տուր
01 Հունվար 1970 - 13:26
- - 

«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը չի մտնում Մադրիդի «Ռեալի» առաջիկա տրանսֆերային պլաններում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ «Արքայական ակումբը» չի պատրաստվում մրցաշրջանի ավարտից հետո կատարել խոշոր գործարքներ, այդ թվում՝ ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը: Պատճառը կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամն է:
«Ռեալն» ավելի վաղ հայտարարել էր այն մասին, որ ֆուտբոլիստների աշխատավարձերը հայտարարված դադարի ժամանակ կրճատվել են 10%-ով:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել նաև այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես չի նախատեսում առաջարկ ներկայացնել Քեյնի տրանսֆերի ձեռքբերման համար:

