Logo

«Ռեալը» կանխել է իր սանի տեղափոխությունը գերմանական ակումբ

20:02 / 26.01.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալն» ակտիվացրել է հետգնման կետը «Ռայո Վալյեկանոյի» իսպանացի պաշտպան Ֆրան Գարսիայի պայմանագրում, հայտնում է  Marca-ն:

23-ամյա եզրային պաշտպանն «Արքայական ակումբի» սան է: Մադրիդյան ակումբների միջև կնքված պայմանագրում կա կետ, որը «Ռեալին» թույլ է տալիս 5 միլիոն եվրոյով վերադարձնել ֆուտբոլիստին:

Մադրիդյան գրանդը նման որոշում է կայացրել, որպեսզի կանխի Ֆրան Գարսիայի տեղափոխությունը Լևերկուզենի «Բայեր»: Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստը 2023-ի ամռանը կվերադառնա հարազատ ակումբ:

Ընթացիկ մրցաշրջանում Ֆրան Գարսիան «Ռայո Վալյեկանոյի» կազմում անցկացրած 20 խաղում կատարել է 2 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ