Մադրիդի «Ռեալը» կարող է դուրս գալ Իսպանիայի Լա լիգայից և հանդես գալ այլ երկրի առաջնությունում, հաղորդում է SPORT-ը:
«Արքայական ակումբը» հաճախ մրցավարական վիճահարույց որոշումների է բախվում առաջնությունում:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունն ու Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հակասություններ են ունենում: Աղբյուրը պնդում է, որ «Ռեալում» Տեբասին ընկալում են որպես գլխավոր «թշնամի»: Նրանց կարծիքով` Տեբասը մտադրված արշավ է իրականացնում Իսպանիայի չեմպիոնի դեմ` հաշվի առնելով մրցավարների կայացրած վիճահարույց որոշումներն ընդդեմ «Ռեալի»:
«Ռեալի» երկրպագուները սոցցանցերում հորդորում են ակումբի ղեկավարությանը թիմին դուրս բերել Լա լիգայից և տեղափոխել Բունդեսլիգա, Ա Սերիա կամ Լիգա 1: Նման գործընթաց իրականացնելու համար պետք է ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հավանություն տան, ինչը շատ բարդ կլինի:
Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի թիմն այս պահի դրությամբ 51 միավորով գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը:


