Logo

«Ռեալը» կարող է գնել «Սիթիի» ֆուտբոլիստին, եթե Մբապեի տրանսֆերը չստացվի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
perez 1 - «Ռեալը» կարող է գնել «Սիթիի» ֆուտբոլիստին, եթե Մբապեի տրանսֆերը չստացվի

«Ռեալի» տրանսֆերային ծրագրերում կարող է փոփոխություն լինել առաջիկա օրերին:

Ինչպես տեղեկացնում է AS-ը, մադրիդյան գրանդը, հնարավոր է, գնի պաշտպանի, եթե չկարողանա ձեռք բերել Կիլիան Մբապեին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» ընտրությունը կանգ է առել «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էմերիկ Լապորտի վրա. մադրիդցիները հրաժարվել են Ժյուլ Կունդեին կամ Պաու Տորեսին գնելու մտքից: «Ռեալը», այդպիսով, ցանկանում է լրացնել Ռաֆայել Վարանի և Սերխիո Ռամոսի բացը:

Հաղորդվում է, որ «Սիթին» սահմանել է Լապորտի արժեքը, որը կազմում է 70 մլն եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ