Իտալիայի հավաքականի և «Բոլոնիայի» պաշտպան Ռիկարդո Կալաֆիորին ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումն ու առաջնությունը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
22-ամյա ֆուտբոլիստը դարձել է Եվրո-2024-ի հայտնություններից մեկը:
Կալաֆիորիի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»: «Բոլոնիայի» նախկին գլխավոր մարզիչ Տիագո Մոտան նոր ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել տաղանդավոր կենտրոնականին, սակայն պայքարին խառնվել է նաև Մադրիդի «Ռեալը»:
Իտալական ակումբը ցանկանում է պահել իր առաջատարին, բայց 40 միլիոն եվրոյի առաջարկ ստանալու դեպքում դեմ չի լինի բաժանվել նրանից:
Հիշեցնենք, որ Կալաֆիորին շվեյցարական «Բազելից» «Բոլոնիա» էր տեղափոխվել 2023-ին: Ա սերիայի ավարտված մրցաշրջանում պաշտպանը «Ռոսոբլուի» կազմում անցկացրել է 33 հանդիպում, դարձել է 2 գոլի և 5 ասիստի հեղինակ: Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում իտալացու տրանսֆերային արժեքը։