Logo

«Ռեալը» խփեց չորս գոլ և հաղթեց (տեսանյութ)

02:08 / 16.02.2023Վիդեո
Ռեալ-Էլչե

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի 21-րդ տուրում ընդունեց հետնապահ «Էլչեին» և վստահ հաղթանակ տարավ 4-0 հաշվով:

Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ երկու գոլերն էլ խփելով 11-մետրանոց հարվածով։ «Ռեալից» մեկական անգամ աչքի ընկան իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն և փոխարինման դուրս եկած խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

35-ամյա Բենզեման ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 11-ի և 3 գնդակ է զիջում ռմբարկուների ցուցակը գլխավորող լեհ հարձակվող Ռոբերտ Լեևանդովսկուն («Բարսելոնա»)։

«Ռեալը» 21 խաղից հետո 48 միավորով երկրորդն է և 8 միավոր է զիջում առաջատար կատալոնական «Բարսելոնային»: «Էլչեն» նույնքան հանդիպումից հետո 9 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է:

Իսպանիայի Լա լիգա, 21-րդ տուր

«Ռեալ» - «Էլչե»՝ 4-0

Մարկո Ասենսիո, 8, Կարիմ Բենզեմա, 31 (11մ), 45+1 (11մ), Լուկա Մոդրիչ, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ