Logo

«Ռեալը» կփորձի ձեռք բերել Կանսելուին, որպեսզի փոխի Կամավինգայի խաղային դիրքը

17:45 / 20.05.2023Ֆուտբոլ
null

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»:

Գերմանական Sport1-ի տեղեկություններով՝ «Արքայական ակումբը» ցանկանում է ձեռք բերել 28-ամյա ֆուտբոլիստին, նրան վստահել պաշտպանության ձախ թևը, իսկ ֆրանսիացի Էդուարդո Կամավինգային տեղափոխել կիսապաշտպանություն: 

«Բավարիայի» կազմում վարձավճարով ելույթ ունեցող ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտին կվերադառնա Անգլիա, սակայն կհեռանա մանչեսթերյան ակումբից, քանի որ լարված հարաբերություններ ունի կատալոնացի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 70 միլիոն եվրոյով վաճառել Կանսելուի տրանսֆերային իրավունքը:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Կանսելուն մասնակցել է 13 խաղի, խփել 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ