Logo

«Ռեալը» կփորձի վերադարձնել իր սանին

14:22 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» սկսել է հետարքրքրվել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հակիմիի ծառայություններով։

El Mundo Deportivo-ն գրում է, որ «Արքայական ակումբը» 25-ամյա ֆուտբոլիստին համոզում է չերկարաձգել գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ։ Եթե դա տեղի ունենա, «Ռեալը» կփորձի տրանսֆերն իրականացնել 2025թ․ ամռանը։

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գնահատում է Հակիմիին, որը կարող է ուժեղացնել աջ պաշտպանի դիրքը։

Մարոկկոյի հավաքականի աստղը դեմ չէ վերադառնալ իսպանական ակումբ՝ նույնիսկ ավելի ցածր աշխատավարձով։ Այժմ նա տարեկան շուրջ 10 միլիոն եվրո է ստանում ՊՍԺ-ում, որին միացել է 2021 թվականին։

Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակիմին «Ռեալի» սան Է, մադրիդցիների համակարգում եղել է 2006-2018թթ․։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ