Logo

«Ռեալը» կվերադարձնի իր սանին

16:35 / 01.02.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան 2023 թվականի հունիսին կվերադառնա Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն:

23-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» սան է: 2021 թվականին իսպանացին մեկ մրցաշրջան վարձավճարով ելույթ էր ունեցել «Ռայոյում», որից հետո ակումբը գնել էր նրա տրանսֆերային իրավունքը:

Կողմերը նախորդ շաբաթ համաձայնության են հասել: Գարսիան մադրիդիցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: 

Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան մասնակցել է 21 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 8 միլիոն եվրո է գնահատում իսպանացու տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ