Logo

«Ռեալը» «Լիվերպուլի» ֆուտբոլիստին դիտարկում է պահեստային հարձակվողի դերում

22:57 / 30.01.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հայտնում է Footmercato-ն:

«Արքայական ակումբը» շարունակում է փոխարինող փնտրել «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեմային, որը դեկտեմբերին դարձել էր 35 տարեկան: Իսպանիայի չեմպիոնի ղեկավարությունը կարծում է, որ բրազիլացին խաղաոճով նման է ֆրանսիացուն ու ամբողջության համապատասխանում է պահեստային հարձակվողի դերին: Մադրիդյան գրանդում վստահ են, որ բրազիլացիների ներկայությունը Ֆիրմինոյին կօգնի ավելի արագ հարմարվել թիմին: 

31-ամյա հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին, որից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: 

Ընթացիկ մրցաշրջանում Ռոբերտո Ֆիրմինոն «Լիվերպուլի» կազմում անցկացրած 21 խաղում խփել է 9 գոլ ու կատարել 4 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ