Մադրիդի «Ռեալը» հերթական աստղային տրանսֆերային թիրախն ունի, հայտնում է El Gol Digital-ը:
«Արքայական ակումբը» լրջորեն դիտարկում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսին ձեռք բերելու տարբերակը:
Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին:
Անգլիական գրանդը Ֆեռնանդեսի համար ցանկանում է ստանալ 70 միլիոն եվրո:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան Քրիստիան Ռոմերոյի ծառայություններով:


