Logo

«Ռեալը» Լոնդոն կմեկնի առանց Լունինի

00:18 / 30.05.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը չի կարող մայիսի 30-ին թիմի հետ մեկնել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոն, որտեղ «Արքայական ակումբը» մասնակցելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

Ըստ Madrid Universal-ի` ուկրաինացի դարպասապահը հիվանդացել է հարբուխով։ Նրա մոտ ախտորոշվել է նաև գրիպ։

«Ռեալի» մարզչական շտաբը որոշել է Լունինին մեկուսացնել, որպեսզի չվարակի նաև մյուս ֆուտբոլիստներին։ 25-ամյա դարպասապահը կփորձի թիմին միանալ ավելի ուշ։ Ներկա պահին եզրափակիչին նրա մասնակցությունը  հարցականի տակ է։ Ամենայն հավանականությամբ` վճռորոշ խաղում «Ռեալի» դարպասը կպաշտպանի բելգիացի Տիբո Կուրտուան։

Ավելի վաղ իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել է, որ Լունինը ջերմություն ունի։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Լունինը 8 խաղում դարպասը 2 անգամ պահել է անառիկ։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում հունիսի 1-ին մրցելու է Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա