Մադրիդի «Ռեալը» չի կորցնում Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ձեռք բերելու հույսը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
«Արքայական ակումբը» Մբապեին ձեռք բերելու նոր փորձ կկատարի 2023 թվականի ամռանը։ Մադրիդցիները պատրաստ են 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար ՊՍԺ-ին վճարել 486 միլիոն եվրո, ինչպես նաև Մբապեին առաջարկել 630 միլիոն եվրո ռեկորդային աշխատավարձով պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆրանսիայի չեմպիոնը 2023 թվականի ամռանը կդիտարկի Մբապեի տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակը, եթե ստանա խոշոր առաջարկ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը մայիսին երեք տարով երկարաձգել էր պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 20 հանդիպման, դարձել 19 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: