Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ՝ կորցնելով միավորներ. արձանագրվեց 1-1 հաշիվը:
Հանդիպման երկու գոլերն էլ գրանցվեցին առաջին խաղակեսում։ «Ռեալի» կազմում հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Խոսելուն, իսկ դաշտի տերերից պատասխանեց նրա հայրենակից Ռաուլ դե Թոմասը։
Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը վաստակեց 62 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Ռայոն» 25 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը:
Լա լիգա, 25-րդ տուր
«Ռայո Վալեկանո» - «Ռեալ»՝ 1-1
Ռաուլ դե Թոմաս, 27 (11մ) - Խոսելու, 3
Հեռացում՝ Դանի Կարվախալ («Ռեալ»), 90+5


