Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դեռ կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը, եթե կարողանա պայմանավորվել ակումբի հետ, հայտնում է The Athletic-ը:
«Արքայական ակումբը» հրաժարվել է մինչև աշխարհի ակումբային առաջնությունն իտալացի մասնագետին բաց թողնելուց: Հետո նա կարող է հեռանալ, բայց առանց փոխհատուցման, քանի որ գնալու է իր կամքով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտին ընդունել է Բրազիլիայի հավաքականը գլխավորելու առաջարկը, սակայն ցանկանում է մադրիդյան ակումբից ստանալ 11 միլիոն եվրո փոխհատուցում:
Կարդացեք նաև՝