Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է ավարտված մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:
Մադրիդյան գրանդը 2022/23 մրցաշրջանն ավարտել է 12 միլիոն եվրո շահույթով: Առանց տրանսֆերային գործարքների եկամուտը կազմել է 843 միլիոն:
«Արքայական ակումբի» պարտքը կտրուկ նվազել է՝ 263-ից դառնալով 47 միլիոն: Տարվա արդյունքներով, «Ռեալի» սեփական կապիտալի արժեքը կազմել է 558 միլիոն: Ակումբի ֆինանսական վիճակը կայուն է:
«Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցման աշխատանքներն ընթանում են մեծ թափով ու դրանց հիմնական մասը կավարտվի 2023 թվականի վերջին: