Իսպանիայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես ներկայացրել է թիմի ավագներին 2023/24 մրցաշրջանի համար:
«Արքայական ակումբի» հիմնական ավագը կլինի իսպանացի պաշտպան Նաչոն, իսկ փոխավագը՝ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Նրանց բացակայության դեպքում ավագի թևկապով կխաղա իսպանացի լատերալ Դանի Կարվախալը, ցուցակում չորրորդը գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսն է:
©️🤍 ¡NUESTROS CAPITANES! pic.twitter.com/fmY7sjUpWg
— Real Madrid C.F. (@realmadrid) July 3, 2023
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում մադրիդյան գրանդի ավագը ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման էր, որը տեղափոխվել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Իթիհադ»:


