Մադրիդի «Ռեալը» միջազգային դադարի ժամանակ ներքին ընկերական հանդիպումներ կանցկացնի` ստուգելու համար ակումբի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուայի և բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոյի առողջական վիճակը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին և թիմի բժշկական շտաբը ցանկանում են, որ խաղացողները խաղադաշտ վերադառնան ապրիլին, բայց
մտադիր չեն վտանգել ֆուտբոլիստների առողջությունը:
Հիշեցնենք, որ Կուրտուան և Միլիտաոն 2023/24 մրցաշրջանի մեկնարկում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էին ստացել։ Այժմ երկու ֆուտբոլիստների ապաքինումը վերջին փուլում է։


