Մադրիդի «Ռեալը» որոշել է թիմի «9» համարը հատկացնել հարձակվող Գոնսալո Գարսիային, հայտնում է ինսայդեր Ալբերտո Պերեյրոն:
21-ամյա ֆուտբոլիստն աշխարհի ակումբային առաջնությունում տպավորել է գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյին, և նա որոշել է հարձակվողին դարձնել գլխավոր թիմի ֆուտբոլիստ:
Այժմ իսպանացին խաղում է «30» համարով:
Կողմերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, սակայն «Արքայական ակումբը» որոշել է իր սանի հետ կնքել նոր համաձայնագիր, որը կհամապատասխանի գլխավոր թիմի ֆուտբոլիստի կարգավիճակին:
Նախորդ անգամ «Ռեալի» «9» համարն իսպանացի խաղացողի է եղել 2007-2008թթ. մրցաշրջանում: Այդ ժամանակ «9» համարով խաղում էր Ռոբերտո Սոլդադոն: Նախորդ մրցաշրջանում մադրիդցիների «9» համարը Կիլիան Մբապեն էր, որը նոր մրցաշրջանից կխաղա «10»-ով:


