Կիլիան Մբապեն դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ» այս ամռան ընթացքում:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, «Արքայական ակումբը» մտադիր է արագ վաճառքներ իրականացնել՝ Մբապեի համար առաջարկվելիք գումարի չափն ավելացնելու համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդցիներն աշխատում են Մարտին Էդեգորի և Լուկա Յովիչի վաճառքների ուղղությամբ, ինչից հետո կարող են նոր՝ 150 մլն եվրոյի առաջարկ ներակայացնել ՊՍԺ-ին:
Նշվում է, որ փարիզյան ակումբը կարող է փոխել իր դիրքորոշումն ու վաճառել ֆրանսիացուն: ՊՍԺ-ի աշխատավարձերի ֆոնդը չափազանց բարձր է, և ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները չխախտելու համար նրանք ստիպված են խոշոր վաճառք իրականացնել:

