Logo

«Ռեալը» նոր պայմանագրեր կառաջարկի երկու առանցքային ֆուտբոլիստների

14:42 / 28.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» որոշել է նոր պայմանագրեր առաջարկել պաշտպաններ, իսպանացի Դանի Կարվախալին և ֆրանսիացի Ֆերլան Մենդիին, հայտնում է AS-ը։

Երկու ֆուտբոլիստների նոր պայմանագրերը նախատեսված կլինեն մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: Կարվախալի և Մենդիի գործող պայմանագրերի ժամկետը կավարտվի հաջորդ տարվա հուլիսի 1-ին:

32-ամյա Կարվախալը Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի կազմում խաղում է 2013 թվականի հուլիսից, մինչև այժմ մասնակցել է 416 հանդիպման, դարձել 13 գոլի և 64 գոլային փոխանցման հեղինակ:

Մենդին 2019 թվականից է հանդես գալիս Իսպանիայի չեմպիոնի կազմում, անցկացրած 170 խաղում խփել է 6 գոլ և կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ