Logo

«Ռեալը» պատմության առաջին ակումբն է, որի եկամուտը հատեց մեկ միլիարդը

10:48 / 24.07.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի»՝ 2023/24 մրցաշրջանում եկամուտներն անցել են մեկ միլիարդ եվրոն, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ 

Այս եկամուտների մեջ չեն մտնում ֆուտբոլիստների տրանսֆերների վաճառքից ստացված գումարները։ «Ռեալը» պատմության առաջին ակումբն է, որի տարեկան եկամուտի շեմն անցնում է մեկ միլիարդը։ 

Ներկայացված հաշվետվության մեջ Իսպանիայի չեմպիոնը չի ներառել նաև այն ծախսերն ու եկամուտները, որոնք կապված են «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնի վերակառուցման աշխատանքների հետ։ 

«Ռեալը» 2023/24 մրցաշրջանում երեք տիտղոս էր նվաճել՝ հաղթելով Իսպանիայի Սուպերագավաթը, Լա լիգան ու Չեմպիոնների լիգան։ Այժմ «Արքայական ակումբը» նախապատրաստվում է նոր մրցաշրջանին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ