Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի ծառայություններով և պատրաստ է տրանսֆերի համար վճարել 100 միլիոն եվրո, գրում է Planeta Real Madrid-ը։
Ըստ աղբյուրի` այս տրանսֆերը 2025 թվականից շուտ չի լինի, քանի որ գերմանացի ֆուտբոլիստը հայտնել է, որ կարիերայի այս փուլում ցանկանում է հանդես գալ «Բայերի» կազմում։
20-ամյա Վիրցին ձեռք բերելու հարցում «Արքայական ակումբի» գլխավոր մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։ «Ռեալը» նույնիսկ առավելություն ունի Անգլիայի չեմպիոնի նկատմամբ, քանի որ մադրիդյան ակումբն առաջիկա տարիներին մտադիր է հրավիրել «Բայերի» ներկայիս գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին։
Ֆլորիան Վիրցը 2023/24 մրցաշրջանում 38 խաղում խփել է 13 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։


