Logo

«Ռեալը» պատրաստ է ձմռանը ձեռք բերել «Ալ Նասրի» պաշտպանին

18:06 / 10.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել պաշտպանության կենտրոնը։

Relevo-ն գրում է, որ «Արքայական ակումբը» պատրաստ է ձեռք բերել Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Այմերիկ Լապորտին։

Ըստ աղբյուրի` իսպանական գրանդի տնօրենների խորհրդի անդամները բարձր են գնահատում 30-ամյա պաշտպանի հարուստ փորձը միջազգային մրցաշարերում։ «Ռեալում» տպավորված են Լապորտի մրցելույթով Եվրոպայի 2024 թ. առաջնությունում, որտեղ նա «Ֆուրիա ռոխայի» հետ դարձավ չեմպիոն։

Այդուհանդերձ, Լապորտի տրանսֆերը գնելը բավական բարդ է լինելու։ Ֆրանսիական ծագում ունեցող ֆուտբոլիստին «Ալ Նասրը» չի ցանկանում բաց թողնել, նաև նա բարձր աշխատավարձ է ստանում իր ակումբում։

«Ռեալը» դիտարկում է նաև «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի պաշտպան Կաստելո Լուկեբայի տարբերակը։ 21-ամյա ֆուտբոլիստը մինչև 2029 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի գերմանական ակումբի հետ, իսկ նրա հրաժարագինը 90 միլիոն եվրո է։

Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբի բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4-0) ծանր վնասվածք է ստացել և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա