Logo

«Ռեալը» պատրաստ է փոխանակում առաջարկել «Ասթոն Վիլային»

16:25 / 25.01.2025Ֆուտբոլ
null

«Ասթոն Վիլայի» հարձակվող Ջոն Դյուրանը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է Foot Mercato-ն։

«Արքայական ակումբին» գրավել է կոլումբացի ֆուտբոլիստի խաղը։ Իսպանական գրանդը պատրաստ է փոխանակում առաջարկել և անգլիական ակումբին վարձավճարով տրամադրել բրազիլացի հարձակվող Էնդրիկին։

21-ամյա Դյուրանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը»։

«Ասթոն Վիլան» իր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքի վաճառքից ցանկանում է վաստակել 80 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ