Մադրիդի «Ռեալը» ծրագրում է երկարաձգել պայմանագիրն ակումբի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի պայմանագիրը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում գրում է, որ «Արքայական ակումբում» գոհ են 21-ամյա ֆուտբոլիստի խաղից, այդ պատճառով նրա համար նոր պայմանագիր են պատրաստում։
Ասենսիոյի գործող պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Երիտասարդ պաշտպանն Իսպանիայի Լա լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4-0) է նորամուտը նշել «Ռեալի» հիմնական թիմում, մասնակցել չորս հանդիպման, կատարել 1 ասիստ։