Logo

«Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 22.09.2020ՍՊՈՐՏ
The agent of Gareth Bale on a departure from Real - «Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Բեյլը»․ Գարեթի գործակալ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:35

-

-

«Տոտենհեմի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է իր հաճախորդի՝ Մադրիդի «Ռեալից» հեռանալու փաստի վերաբերյալ:

«Ավելի խոշոր ակումբներ, քան «Տոտենհեմն» է, հետաքրքրված էին Գարեթի ծառայություններով, բայց նա ուրախ էր հայտնվել այստեղ: Բեյլը երջանիկ է այս ակումբում գտնվելու կապակցությամբ:

Ամեն ինչ հանգեց նրան, որ Գարեթի ժամանակաշրջանը «Ռեալում» ավարտվեց, ուստի որոշումը բավականին հեշտ տրվեց, երբ մենք հասկացանք, որ ամեն ինչ լուրջ է: Բնավորությունների բախումը սաստկացավ, աջակցությունը գնալով դարձավ ավելի քիչ: Շատ տարբեր հանգամանքներ կային:

Գարեթը «Ռեալի» կողմից չստացավ այն հարգանքը, որին արժանի էր, և դա մեծ խնդիր դարձավ: «Ռեալը» պետք է համբուրի այն հատակը, որի վրայով քայլել է Գարեթը՝ նրա համար, ինչի նա հասել է այդ ակումբում»,- Բարնետի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:

Բեյլ․ «Մոուրինյոն մեծ դեր խաղաց իմ վերադարձի գործընթացում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ