Logo

«Ռեալը» «Շախտյորի» պաշտպանին դիտարկում է որպես Կարվախալին փոխարինող

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:57 / 18.02.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալը» դիտարկում է Դոնեցկի «Շախտյորի» պաշտպան Դոդոյի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը՝ հայտնում է DefensaCentral-ը։

Նշվում է, որ «Ռեալում» 23-ամյա բրազիլացին կարող է դառնալ Դանիել Կարվախալի փոխարինողը։ Դոդոն բրազիլական «Կորիտիբա» ակումբի սան է։ Ուկրաինական ակումբ է տեղափոխվել 2018 թվականին։ Ամիսներ անց գործուղվել է պորտուգալական «Վիտորիա Գիմարայնշ», որի կազմում հանդես է եկել վարձակալության սկզբունքով։ 2019-ին վերադարձել է «Շախտյոր»։ Ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Ուկրաինայի առաջնության 14 խաղի և կատարել 4 արդյունավետ փոխանցում։

«Ռեալը» չի բացառում նաև Ալվարո Օդրիոսոլային վարձակալությունից վերադարձնելու տարբերակը։ Վերջինս այս պահին հանդես է գալիս «Ֆիորենտինայում»։ Իսպանական ակումբը հետևում է նաև Ջեյմսին («Չելսի») և Մուկիելեին («Լայպցիգ»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ