Մադրիդի «Ռեալը» ռեկորդ է սահմանել սոցցանցերում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Արքայական թիմի» պաշտոնական էջը X սոցիալական ցանցում գերազանցել է 50 միլիոն հետևորդի շեմը:
Մադրիդյան գրանդն առաջին մարզական ակումբն է, որին հաջողվել է նման ցուցանիշի հասնել սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել գերմանական «Լայպցիգի» նկատմամբ:


