Logo

«Ռեալը» սպասում է Մբապեի հայտարարությանը

12:08 / 07.08.2023• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» սպասում է Կիլիան Մբապեի՝ ֆրանսիական ՊՍԺ-ից հեռանալու մասին հայտարարությանը։ Դրանից հետո «Արքայական ակումբը» փարիզցիներին պաշտոնական առաջարկ կանի 24-ամյա ֆրանսիացի հարձակվողի տեղափոխության վերաբերյալ, հաղորդում է L'Équipe-ը։

«Ռեալը» պատրաստ է գործարքի համար առաջարկել 180 միլիոն եվրո, անհրաժեշտության դեպքում ավելացնել ևս 20 միլիոն։

Marca-ի համաձայն՝ Մբապեն նոր մրցաշրջանին պատրաստվում է փարիզյան ակումբից առանձին և չի հայտավորվի առաջիկա պաշտոնական խաղին։ Եթե նա չհեռանա այս ամառ, ապա նոր մրցաշրջանը կանցկացնի ՊՍԺ-ի փոխարինողների թվում։

Ավելի վաղ Ֆրանսիայի հավաքականի ավագը հայտարարել էր, որ չի երկարաձգելու ՊՍԺ-ի հետ գործող պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Կիլիան Մբապեն 2017 թվականի ամռանն է «Մոնակոյից» տեղափոխվել ՊՍԺ, որի պատմության լավագույն ռմբարկուն է: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ