Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հրավիրել Ֆրանսիայի հավաքականի և «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիին, որը ապագայում կարող է փոխարինել Կազեմիրոյին։
Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» սկաուտական բաժնի ղեկավար Յունի Կալաֆատն արդեն իսկ Մոնակոյում շփվել է ֆուտբոլիստի մերձավորների հետ և փորձել ճշտել հնարավոր գործարքի մանրամասները։ Ներկայումս Մադրիդի ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Կազեմիրոյի դիրքում փորձում է Էդուարդո Կամավինգային, սակայն իտալացի մասնագետը և «Ռեալի» ղեկավարները գտնում են, որ թիմին անհրաժեշտ է հենակետայինի դիրքում առավել մասնագիտացած խաղացող։
Տչուամենին «Ռեալի» տեսադաշտում է եղել ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Այս մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 31 խաղ է անցկացրել «Մոնակոյի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։