Logo

«Ռեալը» տրանսֆերային խորամանկություն է նախապատրաստել

11:24 / 29.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է սպասվածից շուտ գրանցել «Լիվերպուլի» աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի տրանսֆերը, գրում է Relevo-ն:

Անգլիացին հունիսի 30-ից ազատ գործակալ է դառնալու, բայց «Արքայական ակումբը» ցանկանում է գործարքն ամսվա սկզբում ձևակերպել, որպեսզի նա մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը:

Ակումբային Մունդիալը մեկնարկելու է հունիսի 15-ին, և հայտացուցակը հարկավոր է ներկայացնել մինչև հունիսի 10-ը: «Ռեալը» մտադիր է ամռան առաջին օրերին ձևակերպել Տրանտի գործարքը, բայց այդ դեպքում պետք է բանակցի «Լիվերպուլի» հետ, որն այդ պահին գործող պայմանագիր կունենա Ալեքսանդր-Առնոլդի հետ:

Աշխարհի ակումբային առաջնությունում «Ռեալի» հետ նույն խմբում են ընդգրկված «Ալ Հիլալը», «Զալցբուրգը» և «Պաչուկան»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ