Logo

«Ռեալը» 50 միլիոն եվրոյով վերադարձրել է իր սանին

22:25 / 14.07.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալը» վերադարձրել է իր սան, իսպանացի պաշտպան Ալվարո Կառերասին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Արքայական ակումբը» 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար Լիսաբոնի «Բենֆիկային» վճարել է 50 միլիոն եվրո: Ստորագրվել է 6 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2031 թվականի հուլիսի 1-ին:

Պորտուգալական ակումբը Կառերասի տրանսֆերային իրավունքը նախորդ տարվա ամռանն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» ձեռք էր բերել 6 միլիոն եվրոյով: 

Իսպանացին նախկինում «Ռեալի» համակարգում եղել է 2017-2020 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

Աղյուսակներ