Logo

«Ռեալը» վերջնական որոշում է կայացրել Ասենսիոյի ապագայի վերաբերյալ

17:20 / 11.02.2023ՍՊՈՐՏ
null

Իսպանիայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի» վինգեր Մարկո Ասենսիոն չի հեռանա թիմից, հայտնում է El Debate-ն:

«Արքայական ակումբի» ղեկավարությանը գոհացրել է իսպանացու ցուցադրած խաղը: Մադրիդյան գրանդը նոր՝ քառամյա պայմանագիր կկնքի Ասենսիոյի հետ ու կբարձրացնի նրա աշխատավարձի չափը՝ տարեկան 4,5 միլիոն եվրոյից հասցնելով 4,8-ի:

Հիշեցնենք, որ 27-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ասենսիոն «Ռեալի» կազմում անցկացրել է 26 խաղ, խփել 4 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ