Մադրիդի «Ռեալը» վստահ հաղթանակով սկսեց պայքարն Արքայական գավաթի խաղարկությունում:
Իսպանիայի գործող չեմպիոնը 1/16 եզրափակիչում հյուրընկալվեց չորրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դեպորտիվա Միներային» և հաղթեց 5-0 հաշվով:
Դուբլ գրանցեց վինգեր Արդա Գյուլերը, մեկական գոլ խփեցին կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն, Էդուարդո Կամավինգան և Լուկա Մոդրիչը:
1/8 եզրափակիչի զույգերը կձևավորվեն վիճակահանությամբ:
Արքայական գավաթ, 1/16 եզրափակիչ
«Դեպորտիվա Միներա» - «Ռեալ Մադրիդ»` 0-5 (տեսանյութ)
Ֆեդերիկո Վալվերդե, 5, Էդուարդո Կամավինգա, 13, Արդա Գյուլեր, 28, 88, Լուկա Մոդրիչ, 55