Հեղինակավոր Autosport պարբերականը կազմել է Ֆորմուլա-1-ի ավստրիական «Ռեդ Բուլ» թիմի պատմության լավագույն մրցարշավորդների տասնյակը:
Ցանկը գլխավորում է աշխարհի քառակի չեմպիոն, գերմանացի Սեբաստիան Ֆետելը: Ընթացիկ մրցաշրջանի առաջատար, աշխարհի կրկնակի չեմպիոն, նիդերլանդցի Մաքս Ֆերստապենը երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է ավստրիացի Դանիել Ռիկարդոն:
«Ռեդ Բուլի» պատմության 10 լավագույն մրցարշավորդները
- Սեբաստիան Ֆետել
- Մաքս Ֆերստապեն
- Դանիել Ռիկարդո
- Մարկ Ուեբեր
- Դևիդ Կուլտխարդ
- Սերխիո Պերես
- Կառլոս Սայնս
- Պյեր Գասլի
- Դանիիլ Կվյատ
- Ալեքս Ալբոն


