Logo

«Ռեդ Բուլը» կարևոր փոփոխություն է կատարելու

16:26 / 03.12.2024Ֆորմուլա 1
null

Չեկո Պերեսի օրերը «Ռեդ Բուլում» հաշված են: Ավստրիական կոնցեռնի մեքսիկացի ավտոարշավորդը, ամենայն հավանականությամբ, կլքի թիմը Ֆորմուլա 1-ի Աբու Դաբիի գրան պրիից հետո:

The Race-ի տեղեկություններով, RB Racing-ի պիլոտներ Յուկի Ցունոդան և Լիամ Լոուսոնն են հավակնում զբաղեցնել մեքսիկացու տեղը:

Ավելի վաղ Կատարի Գրան պրիից հետո թիմի ղեկավար Քրիստիան Հորներն ակնարկել էր, որ Աբու Դաբիի մրցումը վերջինը կլինի Չեկոյի ռեդբուլյան կարիերայում:

Ցունոդայի կամ Լոուսոնի «Ռեդ Բուլ» տեղափոխվելուց հետո Ֆորմուլա 2-ի պիլոտ Այզեկ Հաջարը կզբաղեցնի նրանց թափուր թողած հաստիքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա