Բրազիլիայի Բ Սերիայի 24-րդ տուրում «Ռեգատասն» ընդունել է «Գրեմիոյին» ու հաղթել 2-0 հաշվով:
Հաղթական դուբլ է ձևակերպել տանտերերի 36-ամյա բրազիլացի դարպասապահ Դիոգո Սիլվան, որը երկու գոլն էլ խփել է 11-մետրանոցից:
23-րդ րոպեից «Ռեգատասը» խաղացել է 10 ֆուտբոլիստով:
Հատկանշական է, որ այս գոլերն առաջինն էին դարպասապահի կարիերայում: Նա ելույթ է ունեցել նաև բրազիլական «Վասկո դա Գամայում», «Լուվերդենսեում» ու «Սեարայում»:

