Հռոմի «Լացիոյից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած դարպասապահ Պեպե Ռեյնան վերադառնում է իսպանական «Վիլյառեալ», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
39-ամյա իսպանացին «Վիլյառեալի» հետ 1 տարվա համաձայնագիր կստորագրի: Խոսե Մանուել Ռեյնան 2002-2005 թվականներին խաղացել է «Դեղին սուզանավի» կազմում:
«Բարսելոնայի» սանը կատալոնական ակումբի գլխավոր թիմում մարզական կարիերան սկսելուց հետո պաշտպանել է նաև «Լիվերպուլի», «Նապոլիի», «Բավարիայի», «Միլանի» և «Ասթոն Վիլայի» գույները:
Ռեյնան 38 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականում:


