39-ամյա դարպասապահ Պեպե Ռեյնան 17 տարի անց վերադարձավ «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը: Խոսե Մանուել Ռեյնան 2002-2005 թվականներին խաղացել է «Դեղին սուզանավի» կազմում:
¡@PReina25 𝗲𝘀𝘁𝗮́ 𝗹𝗶𝘀𝘁𝗼 💛!
— Villarreal CF (@VillarrealCF) July 8, 2022
Reconocimiento médico ✅
Saludo con José Manuel Llaneza ✅
Saludo con el Presi ✅
Firma ✍ ✅ pic.twitter.com/J5EQ2ITFQw
Pepe Reina ya pisa el césped de la Ciudad Deportiva. 17 años después.
— Villarreal CF (@VillarrealCF) July 8, 2022
¡Bienvendo de nuevo, @PReina25 🧤! pic.twitter.com/KmYc9t4Onq
Ռեյնան իր նոր թիմին է միացել ազատ գործակալի կարգավիճակով: Կողմերը 1 տարվա համաձայնագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: «Վիլյառեալը» Պեպե Ռեյնային թիմի երկրպագուներին կներկայացնի հուլիսի 11-ին:
«Բարսելոնայի» սանը կատալոնական ակումբի գլխավոր թիմում մարզական կարիերան սկսելուց հետո պաշտպանել է նաև «Լիվերպուլի», «Նապոլիի», «Բավարիայի», «Միլանի» և «Ասթոն Վիլայի» գույները: Ռեյնայի վերջին թիմը Հռոմի «Լացիոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել էր հուլիսի 1-ին:
Ռեյնան 38 հանդիպում է անցկացրել Իսպանիայի ազգային հավաքականում:


