Կանանց ֆուտբոլի ԱՄՆ-ի ազգային լիգան (NWSL) ներկայացնող «Օռլանդո Փրայդը» հայտարարել է, որ իրականացրել է կանանց ֆուտբոլի պատմության մեջ ամենախոշոր տրանսֆերը:
Ամերիկյան ակումբը երկու տարվա պայմանագիր է կնքել մեքսիկական «Տիգրեսի» հարձակվող Լիզբեթ Օվալյեի հետ (ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ): «Օռլանդո Փրայդը» չի հայտնել գործարքի արժեքը, սակայն New York Times-ը գրել է, որ Օվալյեի տրանսֆերի համար վճարվել է 1,5 միլիոն դոլար:
Bienvenida a Orlando ✨
— Orlando Pride (@ORLPride) August 21, 2025
The Orlando Pride have signed Mexican forward Jacquie Ovalle to a world-record deal through 2027, with a mutual option for 2028.
READ MORE: https://t.co/4jcWiHmngN pic.twitter.com/302FKwres6


